Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արևմտյան երկրները նախազգուշացրել են Քաբուլում ահաբեկչության վտանգի մասին

14:18, հինգշաբթի, 26 օգոստոսի, 2021 թ.
Արևմտյան երկրները նախազգուշացրել են Քաբուլում ահաբեկչության վտանգի մասին

Միացյալ Նահանգները, Ավստրալիան և Միացյալ Թագավորությունը կոչ են արել իրենց քաղաքացիներին հեռանալ Քաբուլի միջազգային օդանավակայանից՝ Աֆղանստանում Իսլամական պետության հնարավոր հարձակման սպառնալիքի պատճառով, գրում է Al Jazeera-ն: Նշվում է, որ նախազգուշացումներն արվել են, երբ արևմտյան զորքերը շտապել են տարհանել հնարավորինս մեծ թվով քաղաքացիների: Քաբուլում ԱՄՆ դեսպանատունը հաղորդում է տարածել՝ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ տալով խուսափել օդանավակայան ուղևորվելուց, իսկ նրանց, ովքեր արդեն դարպասների մոտ են՝ անհապաղ հեռանալ: Նույն օրինակին է հետևել նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն՝ օդանավակայանի տարածքում գտնվող մարդկանց կոչ անելով հեռանալ անվտանգ վայր:

6885 | 0
Facebook