Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի ԶՈՒ-ն փակել է Հայաստանն Իրանի հետ կապող ճանապարհը. #ТАСС

09:48, հինգշաբթի, 26 օգոստոսի, 2021 թ.
Ադրբեջանի ԶՈՒ-ն փակել է Հայաստանն Իրանի հետ կապող ճանապարհը. #ТАСС

Ռուսական ТАСС գործակալությունն անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհը փակելու թեմային: Լրատվամիջոցը՝ հղում կատարելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությանը, գրել է. «Օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

8998 | 0
Facebook