Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ժիրինովսկին գտել է Ուկրաինայի հետ հաշտության բանաձևը

00:24, հինգշաբթի, 26 օգոստոսի, 2021 թ.
Ժիրինովսկին գտել է Ուկրաինայի հետ հաշտության բանաձևը

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ անհրաժեշտ է բաժանել Ուկրաինան, իսկ երկու մասերից մեկը միացնել Ռուսաստանին: Այս մասին նա գրել է թելեգրամյան իր էջում: Վերջինիս խոսքերով, ուկրաինական խնդրի լավագույն լուծումը կլինի երկրի բաժանումը երկու մասի՝ Գալիցիայի և Փոքր Ռուսաստանի: «Ուկրաինացիները՝ ովքեր չեն սիրում Ռուսաստանը, պետք է Գալիցիա կոչվող պետություն ստեղծեն Ուկրաինայի արևմտյան մասում. այդ պետությունը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ և մտնել ԵՄ կազմի մեջ: Իսկ ահա Ուկրաինայի հարավ-արևելքը, Ժիրինովսկու կարծիքով, ինչպես և Ղրիմը, կմտնի Ռուսաստանի կազմի մեջ»,- գրել է Ժիրինովսկին: Կուսակցության առաջնորդի կարծիքով, իրադարձությունների այդպիսի զարգացման ժամանակ, Ուկրաինան կդադարի լինել Ռոուսաստանի թշնամին, իսկ արևելքում և արևմուտքում խաղաղություն կտիրի:

6982 | 0
Facebook