Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլը հայտնել է Թուրքիայի հետ ունեցած տարաձայնությունների մասին

16:42, չորեքշաբթի, 25 օգոստոսի, 2021 թ.
Կրեմլը հայտնել է Թուրքիայի հետ ունեցած տարաձայնությունների մասին

Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները գործընկերային են, սակայն դա չի նշանակում, որ դիրքորոշումների հարցում երկու երկրների միջև չկան տարաձայնություններ: Այս մասին հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, գրում է РБК-ն: «Էական անհամաձայնությունների շարքին է դասվում հենց Ղրիմի թեման: Մենք չենք հանդուրժի մեր թուրք գործընկերների կողմից նման վերաբերմունք: Այն համարում ենք սխալ»,- նշել է ՌԴ նախագահի մամլո-խոսնակը: Վերջինս շեշտել է, որ Ռուսաստանը կշարունակի համբերատար բացատրել իր թուրք գործընկերներին՝ «ռուսական այս տարածաշրջանի հետ կապված իրական վիճակը»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ օգոստոսի 23-ին տեղի ունեցած «Ղրիմի հարթակ» գագաթաժողովի շրջանակներում, հայտարարել էր, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Սրան ի պատասխան, Ռուսաստանի նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովն «անշնորհակալ» էր որակել Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում:

7645 | 1
Facebook