Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել

12:18, չորեքշաբթի, 25 օգոստոսի, 2021 թ.
Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ օգոստոսի 25-ին, որոշում է ստորագրել․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-333-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով` Արմեն Հակոբջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- նշվում է որոշման մեջ:

6386 | 0
Facebook