Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելի վարչապետը ցանկանում է Իրանի դեմ մերձարևելյալ կոալիցիա ստեղծել

17:12, չորեքշաբթի, 25 օգոստոսի, 2021 թ.
Իսրայելի վարչապետը ցանկանում է Իրանի դեմ մերձարևելյալ կոալիցիա ստեղծել

Իսրայելը մտադիր է աշխատել արաբական երկրների հետ կոալիցիայի ստեղծման ուղղությամբ, գրում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ այս երկրները ցանկանում են սահմանափակել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը՝ The New York Times-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ վաղը՝ օգոստոսի 26-ին կայանալիք հանդիպմանը, նա կներկայացնի այս հարցում ռազմավարական իր տեսլականը: Ինչպես նշում է պարբերականը, Բեննեթն այլ մանրամասներ չի հայտնել: Հիշեցնենք, որ ավելի վաղ Թել –Ավիվում նա ընդունել էր ԿՀՎ-ի տնօրեն Ուիլյամ Բերնսին: Վերջիններս քննարկել էին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Իրանի հարցին: Քննարկվել էր նաև հետախուզության և անվտանգության ոլորտում համագործակցության զարգացման հարցը:

5038 | 0
Facebook