Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը ԿՀՎ ղեկավարին հանձնարարել է հանդիպել թալիբների առաջնորդի հետ

21:06, երեքշաբթի, 24 օգոստոսի, 2021 թ.
Բայդենը ԿՀՎ ղեկավարին հանձնարարել է հանդիպել թալիբների առաջնորդի հետ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ԿՀՎ ղեկավարին հանձնարարել է անցած երկուշաբթի օրը հանդիպել թալիբների առաջնորդի հետ: Հանդիպման մասին ԱՄՆ-ում 2 աղբյուր է բարձրաձայնել: Առաջինը խոսել է The Washington Post-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին:

Reuters-ը ևս, հղում անելով իր երկու անանուն աղբուրներին, հայտնում է, որ Ուիլյամ Բերնսը Քաբուլում հանդիպել է «Թալիբան»-ի ղեկավար Աբդուլ Ղանի Բարադարի հետ:

Հավելենք, որ ԱՄՆ-ը շահագրգռված է, որ օտարերկրյա քաղաքացիների տարհանման վերջնաժամկետը երկաձագվի և իր քաղաքացիներին հնարավորություն ունենա տարհանել նաև օգոստոսի 31-ից հետո:

9612 | 0
Facebook