Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քաղաքակրթությունների բախում. կկարողանա՞ Էրդողանը մարտահրավեր նետել Ռուսաստանին և Չինաստանին. #AlMayadeen

20:42, երեքշաբթի, 24 օգոստոսի, 2021 թ.
Քաղաքակրթությունների բախում. կկարողանա՞ Էրդողանը մարտահրավեր նետել Ռուսաստանին և Չինաստանին. #AlMayadeen

Կարծիք է ձևավորվում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կլինի առաջին ղեկավարն, ով Աֆղանստանի կառավարության պաշտոնական ձևավորումից հետո կճանաչի «Թալիբան»-ի ռեժիմն ու բոլոր առաջնորդներից առաջ կշտապի այցելել Քաբուլ և հետևելով Չինաստանի օրինակին՝ շարժմանը բազմակողմանի օգնություն կխոստանա: Այս թեմայով ծավալուն հոդված է հրապարակել լիբանանյան Al Mayadeen գործակալությունը: «Ինչ -որ պահի Թուրքիան կարող է ցանկանալ հրաժարվել արևմտաեվրոպական ակումբից ունեցած իր նվաստացուցիչ կախվածությունից և վերադառնալ առաջնորդությանն իսլամական աշխարհում, այդպիսով, «անպիտան» պետությունից վերածվելով քաղաքակիրթ պետության: Դրա համար անհրաժեշտ է մերժել Աթաթուրքի ժառանգությունը, ինչպես Ռուսաստանը ժամանակին մերժեց Լենինի ժառանգությունը, և գտնել նույն մասշտաբի առաջնորդ, ով կրոնական ավանդույթները համատեղում է քաղաքական լեգիտիմության հետ»,- գրել է հոդվածագիրը: Նրա խոսքերով, Թուրքիայի նախագահն ուշադիր հետևում է Քաբուլում Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի՝ «Թալիբան»-ի ռեժիմի հետ հարաբերությունների հաստատման և զարգացման ուղղությամբ տարվող բոլոր գործողություններին և իր բոլոր ռեսուրսներն ուղղում է վերոնշյալ եռյակին հակազդելու համար: Թուրքիայի տվյալ քայլն, անկասկած, կստանա Վաշինգթոնի բացարձակ աջակցությունը, որն Աֆղանստանում և Իրաքում կրած պարտությունից հետո թույլ չի տա ավանդական իր մրցակիցներին լրացնել այդ դատարկությունը: Հոդվածագիրն ավարտում է հետևյալ խոսքերով. «Մնում է միայն հուսալ, որ «Թալիբան» շարժման առաջնորդները կփոխեն իրենց քաղաքականությունը. եթե նրանք դասեր քաղեն այն ամենից, ինչ տեղի է ունեցել ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանի օկուպացիայի վերջին 20 տարիների ընթացքում, Էրդողանը չի կարողանա իր ծրագրերն ու նախագծերն իրականացնել այս ռազմավարական տարածաշրջանում»:

7899 | 0
Facebook