Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մոտ 50 մասունք գտնվում է Հոլանդիայում՝ անցնելու ավելի բարդ փորձաքննություն»․ Անահիտ Ավանեսյան

15:24, երեքշաբթի, 24 օգոստոսի, 2021 թ.
«Մոտ 50 մասունք գտնվում է Հոլանդիայում՝ անցնելու ավելի բարդ փորձաքննություն»․ Անահիտ Ավանեսյան

«Մենք դիահերձարաններում ունեինք զինծառայողների որոշ մասունքներ, որոնք փորձաքննությունների միջոցով չէինք կարողանում բացահայտել և պայմանավորվեցինք հոլանդացի գործընկերների հետ ու հիմա մոտ հիսուն մասունքներ գտնվում են Հոլանդիայում, անցնում են ավելի բարդ փորձաքննությունների ընթացք»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դիահերձարաններում պահվող զինծառայողների մասունքների վերաբերյալ հարցին, ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ունենք մասունքներ, որոնք արդեն իսկ նույնականացված են, բայց ծնողները ցանկություն են հայտնել կրկնակի, որոշ դեպքերում նաև եռակի, քառակի անգամ հաստատել պատասխաններն այլ երկրներում»,- նշեց նա։

6477 | 0
Facebook