Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման մասին

14:12, երեքշաբթի, 24 օգոստոսի, 2021 թ.
Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման մասին

Եթե Կիևը դեմ լինի ռուսական գազի տարանցմանը, Մոսկվան այլ միջոցներ կգտնի: Այս միսին РИА Новости գործակալությանն ասել է ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության բաժնի ղեկավար Դմիտրի Բիրիչևսկին: «Մենք կկարողանանք կատարել դեպի Եվրոպա գազի մատակարարման համար անհրաժեշտ բոլոր պարտականությունները: Սակայն դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք Ուկրաինայով տարանցիկ ճանապարհից»,-նշել է Բիրիչևսկին:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստակամ է 2024 թվականից հետո ևս Ուկրաինայի տարածքով գազ մատակարարել Եվրոպա:

4861 | 0
Facebook