Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան փակում է աֆղանցիների համար դեպի իր երկիր տանող ճանապարհը

19:12, երկուշաբթի, 23 օգոստոսի, 2021 թ.
Թուրքիան փակում է աֆղանցիների համար դեպի իր երկիր տանող ճանապարհը

Այն աֆղանցիները, ում հաջողվում է Իրանի ճանապարհով հասնել մինչև Թուրքիայի սահման, բախվում են երեքմետրանոց պատին և փշալարերին, փոխանցում է Грузия Онлайн-ը: Նշվում է, որ այս ամենն արվում է ներգաղթյալների հոսքը կանգնեցնելու համար: «Մենք ուզում ենք ցույց տալ ամբողջ աշխարհին, որ մեր սահմաններն անանցանելի են: Հույս ունենք, որ Աֆղանստանից մեծ ներհոսք չի լինի»,- հայտարարել է սահմանապահ Վան նահանգի նահանգապետը: Թուրքիայի իշխանությունների տվյալներով, երկրում, այս պահի դրությամբ, գտնվում է 182 000 գրանցված և 120 000 չգրանցված աֆղանցի ներգաղթյալ:

Թուրքիան փակում է աֆղանցիների համար դեպի իր երկիր տանող ճանապարհը
Թուրքիան փակում է աֆղանցիների համար դեպի իր երկիր տանող ճանապարհը

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը կոչ էր արել եվրոպական երկրներին ստանձնել ներգաղթյալների ներ հոսքի պատասախանատվությունը և հայտարարել, որ Թուրքիան չի պատրաստվում վերածվել փախստականների համար նախատեսված եվրոպական «պահեստի»:

5051 | 0
Facebook