Խնդրում ենք սպասել...
Այսօր`  FriAM+04E_մարտի+0400RMarAM+04_1+040054_81 թ.

Միջազգային

Թալիբներն ԱՄՆ-ին վերջնաժամկետ են ներկայացրել

16:24, երկուշաբթի, 23 օգոստոսի, 2021 թ.
Թալիբներն ԱՄՆ-ին վերջնաժամկետ են ներկայացրել

«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Սուխայիլ Շահինը հայտարարել է, որ օտարերկրացի զինվորականները պետք է մինչև օգոստոսի 31-ը լքեն Աֆղանստանը, փոխանցում է Euronews-ը: Նա նաև հավելել է, որ ժամկետն այլևս չի երկարաձգվի: Չնայած նրան, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ի սկզբանե հայտնում էր, որ ամերիկյան զորքերը կհեռանան ամռան վերջին, հիմա պնդում է, որ զորքը կլքի Աֆղանստանը՝ տարհանման ավարտից հետո: «Սա արդեն կարմիր գիծ է: Եթե ամերիկյան զորքերը շարունակեն մնալ մեր տարածքում, դա կնշանակի՝ օկուպացիայի երկարաձգում»,- հայտարարել է Շահինը:

Թալիբներն ԱՄՆ-ին վերջնաժամկետ են ներկայացրել
7369 | 0
Facebook