Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չե՛ն կարողանալու կասեցնել «Հայաստան» դաշինքի պայքարի ուղին». Արծվիկ Մինասյան

15:36, երկուշաբթի, 23 օգոստոսի, 2021 թ.
«Չե՛ն կարողանալու կասեցնել «Հայաստան» դաշինքի պայքարի ուղին». Արծվիկ Մինասյան

«Սա մենիշխանություն հաստատելու ու անձանց նկատմամբ ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու և ՀՀ-ում քաղբանտարկյալների մեծ կազմ ձևավորելուն ուղղված գործողություն է»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով բժիշկ, պատգամավոր Արմեն Չարչյանի կալանավորմանը: «Այս հարցերը ոչ միայն չեն կարող անտարբեր մնալ, այլև բարձրացվելու են միջազգային կառույցների առաջ, ունենալու են իրավական, քաղաքական ընթացք ու որևէ ձևով չեն կարողանալու կասեցնել «Հայաստան» դաշինքի պայքարի ուղին»,- հավելեց նա:

4612 | 7
Facebook