Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Երբ երկիրը կանգնած է սպառնալիքների առջև, ո՞նց եք նման հայտարարություն անում». Լարիսա Ալավերդյան

13:18, երկուշաբթի, 23 օգոստոսի, 2021 թ.
«Երբ երկիրը կանգնած է սպառնալիքների առջև, ո՞նց եք նման հայտարարություն անում». Լարիսա Ալավերդյան

«Հովսեփ Խուրշուդյանը հանկարծակի կոչ է անում դիմենք ԱՄՆ դեսպանատանը, որ օգնի մի քանի հազար աֆղանցիներ բերենք որպես փախստական: Անգամ անծայրածիր Ռուսաստանը, Ավստրիան, Կանադան զերծ են մնում դրանից, որովհետև արդեն տեսել են 2015 թվականի ալիքը, երբ փախստականների անվան ներքո ներխուժում է միջազգային տեռորիստական կազմակերպությունների, այսպես ասած, ցանց: Եվ հրավիրել, չտեսնել այդ վտանգը, ու համարել դա մարդասիրական քա՞յլ...»,- այսօրվա մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի՝ աֆղանցի փախստականներ ընդունելու կոչը, ասաց նախկին պատգամավոր, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Էդ ո՞ր մի մտածողը չի հասկանում, որ փախստականների անվան ներքո Հայաստան է գալու հենց այն նույն թալիբանը... Իմ սիրտն էլ է ցավում իսկական փախստականների համար, բայց այդ իսկական փախստականները չէ, որ հասնելու են ապահով երկրներ»,- նկատեց բանախոսը՝ հավելելով. «Երբ քո երկիրը կանգնած է սպառնալիքների առջև, երբ քո բանակն անհասկանալի վիճակում է, երբ ժողովուրդը գտնվում է ծանր, հետցնցումային վիճակում, դուք ո՞նց եք նման հայտարարություններ անում»:

Լ. Ալավերդյանը կարծիք հայտնեց, որ այդ հայտարարությունները պատահական չեն. «Սրանք պատահական քայլեր չեն և պատահական չի, որ չի արվում այն, ինչ պահանջված է, իսկ որպես ազգային օրակարգ ներմուծվում են ամբողջովին, ավելի քան տարօրինակ հարցեր»:

Հիշեցնենք, որ նման հայտարարությամբ հանդես էր եկել նաև Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

8009 | 3
Facebook