Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նռնակներով զինված տղամարդը մտել է բուքմեյքերական գրասենյակ. ոստիկանության տեսանյութը

12:54, երկուշաբթի, 23 օգոստոսի, 2021 թ.
Նռնակներով զինված տղամարդը մտել է բուքմեյքերական գրասենյակ. ոստիկանության տեսանյութը

Օգոստոսի 20-ին ոստիկանության Մալաթիայի բաժին տեղեկություն էր ստացվել, որ նռնակներով զինված մի տղամարդ մտել է Բաբաջանյան փողոցի բուքմեյքերական ընկերության մի գրասենյակ։ Գրասենյակ են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։ Զինված տղամարդու հետ բանակցություններն արդյունք են տվել։ Նա դուրս է եկել բուքմեյքերական ընկերության գրասենյակից ու տեղափոխվել ոստիկանություն։ Պարզվել է ինքնությունը՝ Երևանի Բաբաջանյան փողոցի 34-ամյա բնակիչ։ Հանգամանքները պարզվում են։

Նռնակներով զինված տղամարդը մտել է բուքմեյքերական գրասենյակ. ոստիկանության տեսանյութը
6425 | 0
Facebook