Խնդրում ենք սպասել...

Համացանց

Տավուշի մարզպետարանը՝ բնակչության տարհանման լուրերի մասին

11:24, երկուշաբթի, 23 օգոստոսի, 2021 թ.
Տավուշի մարզպետարանը՝ բնակչության տարհանման լուրերի մասին

Տավուշի մարզպետարանի պարզաբանումը. «Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի՝ իբր Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարհանում է նախատեսվում, իրականության հետ որևէ առնչություն չունի:
     Տավուշի մարզպետի 2021թ. օգոստոսի 19-ի թիվ 246-Ա որոշմամբ Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանի նոր խմբագրության մեջ փոփոխություն է կատարվել, որով պաշտոնատար անձանց անունները փոխարինվել են պաշտոնների անվանումներով: Այլ փոփոխություններ չեն կատարվել:
     Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանը գործում է ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ Կառավարության 2011թ. օգոստոսի 18-ի թիվ 1180-Ն որոշման պահանջներով»:

8507 | 0
Facebook