Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պուտինը հայտնել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների առցանց հանդիպման մասին

15:00, շաբաթ, 21 օգոստոսի, 2021 թ.
Պուտինը հայտնել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների առցանց հանդիպման մասին

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն օգոստոսի 23-ին տեսակոնֆերանս կանցկացնեն Աֆղանստանում տիրող իրավիճակը քննարկելու համար: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Պուտինը՝ Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ:

«Ամենաարդիական հարցերից մեկն այժմ անվտանգությունն է՝ կապված հատկապես Աֆղանստանում տիրող իրավիճակի և զարգացումների հետ: Երկուշաբթի, հուսով եմ, կհավաքվենք տեսակոնֆերանսի ձևաչափով ՀԱՊԿ շրջանակներում»,- ասել է նա:

4784 | 2
Facebook