Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կանայք բղավում էին՝ փրկե՛ք իմ երեխային ու նետում էին դեպի մեզ». զինվորական

21:36, շաբաթ, 21 օգոստոսի, 2021 թ.
«Կանայք բղավում էին՝ փրկե՛ք իմ երեխային ու նետում էին դեպի մեզ». զինվորական

Քաբուլի օդանավակայանում նկարահանված տեսանյութը, որտեղ աֆղան ծնողները երեխային հանձնում են ամերիկացի զինվորներին, լայն արձագանք էր գտել համացանցում ու միջազգային մամուլում: Թե ինչ եղավ հետո, փորձել է պարզել Sky News-ի թղթակիցը՝ զրուցելով Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ: «Քաբուլի օդանավակայանում գտնվող զինվորները հրաժարվում են տարհանել անչափահասներին՝ առանց ծնողների: Զինվորները չեն կարող միայնակ վերցնել նորածիններին ու տեղափոխել: Եթե վերցնում են, ապա տեղափոխում են ծնողների ուղեկցությամբ»,- ասել է պաշտոնյան:

Independent-ի հետ զրույցում բրիտանացի զինվորականներից մեկն էլ հայտնել է, որ արտասվել են՝ տեսնելով ինչպես են ծնողները երեխաներին հանձնում իրենց: «Մայրերը հուսահատ էին, թալիբները նրանց ծեծում էին: Կանայք բղավում էին՝ փրկե՛ք իմ երեխային ու նետում էին դեպի մեզ: Նրանցից մի քանիսը նույնիսկ ընկան փշալարերի վրա: Ահավոր տեսարան էր»,- հայտնել է նա:

Օգոստոսի 14-ից սկսած Աֆղանստանից շուրջ 15 հազար մարդ է տարհանվել:

Քաբուլում աֆղան ծնողներն իրենց երեխաներին հանձնում են ամերիկացի զինվորներին
9282 | 0
Facebook