Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թալիբները Քաբուլում 150 հնդիկ են առևանգել

13:36, շաբաթ, 21 օգոստոսի, 2021 թ.
Թալիբները Քաբուլում 150 հնդիկ են առևանգել

Այսօր՝ օգոստոսի 21-ին, Քաբուլում «Թալիբան» շարժման անդամները մոտ 150 հնդիկ են առևանգել: Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին: «150 մարդ, հիմնականում հնդիկներ, առևանգվել են թալիբների կողմից՝ Քաբուլի օդանավակայանի մոտակայքում»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշենք, որ Հնդկաստանի իշխանությունների կամ դեսպանատան կողմից միջադեպի պաշտոնական հաստատում մինչ այս պահը չի եղել:

6793 | 0
Facebook