Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղրիմը կոչ է արել Թուրքիային բոյկոտել ուկրաինական գագաթնաժողովը

15:30, ուրբաթ, 20 օգոստոսի, 2021 թ.
Ղրիմը կոչ է արել Թուրքիային բոյկոտել ուկրաինական գագաթնաժողովը

Ղրիմի խորհրդարանում և ազգային համայնքներում կոչ են արել Թուրքիային՝ չմասնակցել «Ղրիմի հարթակ» կոչվող ուկրաինական գագաթնաժողովին, որը նախատեսված է օգոստոսի 23-ին: Այս մասին գրում է РИА Новости-ն: Դիմումի տակ ստորագրել են խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովն ու Համայնքային պալատի նախագահ Ալեքսանդր Ֆորմանչուկը:

Վերջինները նշել են, որ միջոցառման մասնակցությունը փորձ է՝ «կասկածի տակ դնելու ՌԴ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:

«Ելնելով մեր միջև եղած բարիդրացիական հարաբերություններից, Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների փոխադարձ հարգանքից, կոչ ենք անում Թուրքիայի ղեկավարությանը միջոցներ ձեռնարկել՝ հակառուսական ուղղվածություն ունեցող միջոցառումներին չմասնակցելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

5910 | 0
Facebook