Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան ընդլայնել է ՌԴ քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների ցուցակը

14:54, ուրբաթ, 20 օգոստոսի, 2021 թ.
Ուկրաինան ընդլայնել է ՌԴ քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների ցուցակը

Ուկրաինայի կառավարությունը պատժամիջոցների երկու ցուցակ է պատրաստել, որում ներառված է ՌԴ 70 քաղաքացի: Կիևը վերջիններին մեղադրում է Ղրիմում քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացված հետապնդումներին մասնակցություն ունենալու մեջ, փոխանցում է ТАСС-ը: Նշվում է, որ առաջին որոշմամբ կառավարությունն առաջարկում է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին՝ պատժամիջոցներ սահմանել 18 ֆիզիկական անձանց նկատմամբ: Երկրորդ հրամանով նախարարների կաբինետն առաջարկում է պատժամիջոցներ սահմանել 52 ֆիզիկական անձանց նկատմամբ:

Հիշեցնենք, որ Ուկրաինան 2014 թվականից սկսել է պատժամիջոցներ սահմանել ՌԴ քաղաքացիների և կազմակերպությունների դեմ՝ Ռուսաստանին Ղրիմի բռնակցումից և Դոնբասում ստեղծված իրավիճակից հետո:

3485 | 0
Facebook