Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նռնակով զինված քաղաքացին մտել է բուքմեյքերական գրասենյակ

14:48, ուրբաթ, 20 օգոստոսի, 2021 թ.
Նռնակով զինված քաղաքացին մտել է բուքմեյքերական գրասենյակ

Օգոստոսի 20-ին, ժամը 9․10-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին տեղեկություն է ստացվել, որ նռնակներով զինված մի տղամարդ մտել է Բաբաջանյան փողոցի բուքմեյքերական ընկերության մի գրասենյակ։ Գրասենյակ են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։ Զինված տղամարդու հետ բանակցություններն արդյունք են տվել։ Նա դուրս է եկել բուքմեյքերական ընկերության գրասենյակից ու տեղափոխվել ոստիկանություն։ Պարզվել է ինքնությունը՝ Երևանի Բաբաջանյան փողոցի 34-ամյա բնակիչ։ Հանգամանքները պարզվում են։

6458 | 0
Facebook