Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում ծեծկռտուքին մասնակցած ՀՀ երկու քաղաքացի է ձերբակալվել

13:42, ուրբաթ, 20 օգոստոսի, 2021 թ.
Մոսկվայում ծեծկռտուքին մասնակցած ՀՀ երկու քաղաքացի է ձերբակալվել

Մոսկվայում ներգաղթյալ-շինարարների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, փոխանցում է РЕН ТВ-ն: Գործակալության ստացած տեղեկության համաձայն, անկարգությանը մասնակցել է առնվազն 20 մարդ:

Հաղորդվում է, որ իրավապահները ձերբակալել են Ուզբեկստանի 7 և Հայաստանի 2 քաղաքացիների: Ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել: Միջադեպի պատճառներն ու հանգամանքները պարզվում են: Տուժածների մասին չի հաղորդվում:

Նշվում է, որ ավելի վաղ ներգաղթյալները ծեծկռտուք էին կազմակերպել Մոսկվայի հյուսիս-արևմուտքում:

6991 | 0
Facebook