Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թալիբները մարդկանց որս են սկսել

14:06, ուրբաթ, 20 օգոստոսի, 2021 թ.
Թալիբները մարդկանց որս են սկսել

ՄԱԿ-ի պատվերով պատրաստված զեկույցի համաձայն, «Թալիբան» շարժման զինյալները սկսել են փնտրել ՆԱՏՕ-ի կամ Աֆղանստանի նախկին կառավարության հետ համագործակցած անձանց: Այս մասին հայտնում է BBC-ն: Հաղորդագրություններ են ստացվում նաև, որ հետապնդումների ու հարձակումների են ենթարկվում այն մարդիկ, ովքեր համագործակցել են արևմտյան ԶԼՄ-ների հետ: Գործակալության տրամադրության տակ հայտնված փաստաթղթի մեջ ասվում է, որ զինյալները մտնում են տուն առ տուն՝ պահանջելով իրենց հանձնել այն մարդկանց, ովքեր իրենց պետք են, հակառակ դեպքում, սպառնում հաշվեհարդարով:

Հիշեցնենք, որ Աֆղանստանի գրավումից հետո, թալիբների ղեկավարությունը հավաստիացրել էր բնակչությանն ու միջազգային հանրությանը, որ իշխանության փոփոխությանը չեն հաջորդի հետապնդումներն ու բռնաճնշումները:

5547 | 0
Facebook