Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հենց հիմա թշնամին իմ հողի մեջ է». սյունեցին՝ ՄԻՊ-ին

12:36, ուրբաթ, 20 օգոստոսի, 2021 թ.
«Հենց հիմա թշնամին իմ հողի մեջ է». սյունեցին՝ ՄԻՊ-ին

«Հենց հիմա թշնամին իմ հողի մեջ է: Ընդեղ թողել եմ մոտ 12 հա հող: Աշնանը 200 դրամով ցորեն էի առել, սիրուն սարքել էի ամեն ինչով, կողպեք դրել, որ անասունները չմտնեն»,- դիմելով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ ասաց Տեղ համայնքի բնակիչը: Գյուղացիներից մեկն էլ նշեց, որ իր 120 ոչխարների դիմաց պետությունից ընդամենը 100 հազար դրամ է ստացել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արման Թաթոյանն այցելել է Սյունիքի մարզ, լսել սահմանամերձ համայնքների բնակիչների խնդիրները:

«Ինքնին ադրբեջանցիների ներկայությունը մարդկանց իրավունքների խախտում է՝ կյանքի իրավունք, սեփականության իրավունք և այլն»,- ավելի ուշ հայտարարել է Պաշտպանը՝ նշելով, որ արձանագրել են բարձրացրած բոլոր խնդիրները:

4858 | 0
Facebook