Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աճող քննադատության ֆոնին ՆԱՏՕ-ն խոստանում է արագացնել տարհանումներն Աֆղանստանից

11:06, ուրբաթ, 20 օգոստոսի, 2021 թ.
Աճող քննադատության ֆոնին ՆԱՏՕ-ն խոստանում է արագացնել տարհանումներն Աֆղանստանից

Ավելի քան 18 հազար մարդ է տարհանվել Քաբուլից՝ Աֆղանստանի մայրաքաղաքի` թալիբների վերահսկողության տակ անցնելուց հետո, հայտնել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը: Նշվում է, որ ՆԱՏՕ-ն պարտավորվել է արագացնել տարհանումները՝ Արևմուտքից եկող քննադատությունների ֆոնին:

Հազարավոր աֆղանցիներ շարունակում են գրոհել Քաբուլի օդանավակայանը՝ ցանկանալով օր առաջ լքել երկիրը:

Հիշեցնենք, որ նախօրեին Քաբուլի օդանավակայանում հրմշտոցի և փոխհրաձգության հետևանքով մահացել էր առնվազն 12 մարդ:

4693 | 0
Facebook