Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերկելը կանցլերի պաշտոնում վերջին բանակցությունները կանցկացնի Պուտինի հետ

10:30, ուրբաթ, 20 օգոստոսի, 2021 թ.
Մերկելը կանցլերի պաշտոնում վերջին բանակցությունները կանցկացնի Պուտինի հետ

Անգելա Մերկելը՝ որպես Գերմանիայի կանցլեր, այսօր վերջին անգամ կայցելի Մոսկվա՝ ՌԴ նախագահ Պուտինի հետ բանակցություններ անցկացնելու համար, հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը: Գերմանական Süddeutsche Zeitung պարբերականի հաշվարկով, սա Մերկելի՝ այդ պաշտոնում 20-րդ այցն է Ռուսաստանի Դաշնություն: Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերգի խոսքով՝ առաջնորդները կքննարկեն Աֆղանստանում, Ուկրաինայում և Բելառուսում տիրող իրավիճակը, հաղորդում է Лента-ն: Նշվում է, որ ՌԴ նախագահը մտադիր է քննարկել նաև Մոսկվայի և Բեռլինի միջև հարաբերությունների զարգացման հարցը:

Գերմանական DW գործակալությունն էլ իր հերթին անդրադառնում է «Հյուսիսային հոսք 2»-ի թեմային և գրում՝ չնայած այն փաստին, որ գազատարը գրեթե պատրաստ է, Գերմանիայի կանցլերն ու ՌԴ նախագահը բանակցությունների ժամանակ դրան մեծ ուշադրություն չեն դարձնի:

Գազատարի շահագործման ժամկետները երկարացվում են, ինչի հետևանքով գազի գները եվրոպական շուկայում աճել են:

4105 | 0
Facebook