Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

22:06, հինգշաբթի, 19 օգոստոսի, 2021 թ.
Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ

Մակրոնի խնդրանքով Պուտինը խոսել է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման առաջընթացի մասին։

Արձանագրվել է, որ իրավիճակը տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, կայուն է, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման և բնակչության մարդասիրական կարիքները բավարարելու համար: Կողմերը պայմանավորվել են շարունակել Լեռնային Ղարաբաղի կարգավորման տարբեր ոլորտներում հետագա համատեղ աշխատանքը նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

7441 | 0
Facebook