Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Զենքի մատակարարումն արտերկիր Ռուսաստանի ինքնիշխան իրավունքն է». Զախարովայի պատասխանն Ալիևին

18:48, հինգշաբթի, 19 օգոստոսի, 2021 թ.
«Զենքի մատակարարումն արտերկիր Ռուսաստանի ինքնիշխան իրավունքն է». Զախարովայի պատասխանն Ալիևին

Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումը նրա ինքնիշխան իրավունքն է, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարլ է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները:

«Մենք շատ ենք կարդում և լսում այդ մասին, բայց ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք համապատասխան փոխհարաբերություններ ենք հաստատել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ»,– ասել է նա:
     Նա նաև շեշտել է, որ երկու երկրների բարձրաստիճան ղեկավարների հետ սերտ շփումները կայանում են պարբերաբար, իսկ աշխատանքի գերակա ուղղությունը մնում է եռակողմ համաձայնագրերի պահպանումը:

Ավելի վաղ, CNN Turk-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը մեղադրել էր Հայաստանին իբր թե խաղաղության պայմանագիր ստորագրել չցանկանալու և ռևանշիստական տրամադրությունների մեջ:

Նա միաժամանակ «անտրամաբանական» էր որակել Հայաստանին զենքի մատակարարման մասին ռուսական կողմի հայտարարությունները:

8481 | 0
Facebook