Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պատվաստման դեմ ցույցեր՝ Լատվիայում

17:00, հինգշաբթի, 19 օգոստոսի, 2021 թ.
Պատվաստման դեմ ցույցեր՝ Լատվիայում

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ ընդդեմ պարտադիր պատվաստումների և կարանտինային սահմանափակումների: Մոտ 5000 ցուցարարներ շարժվել են դեպի նախագահի և վարչապետի նստավայրեր, հաղորդում է Euronews-ը: Նշվում է, որ 2009 թվականից ի վեր սա ամենաբազմամարդ ցույցն է Լատվիայում:

Երկրի կառավարությունը նախատեսում է պատվաստումները պարտադիր դարձնել մի շարք մասնագիտություններ ունեցող անձանց համար և թույլ է տալիս գործատուներին հեռացնել աշխատանքից այն աշխատակիցներին, ովքեր կհրաժարվեն պատվաստումից:

Հաղորդվում է, որ ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով ցուցարարները կոտրել են ոստիկանական մեքենաների ապակիները:

Վերջին տվյալներով Լատվիայում կորոնավիրուսից մահացել է 2566 մարդ, հաստատված դեպքերի թիվը 140 հազար է:

Պատվաստման դեմ ցույցեր՝ Լատվիայում
6333 | 0
Facebook