Թուրքիան Աֆղանստանում «Թալիբան» շարժման հետ համագործակցության մեջ է գտնվում տարբեր ուղղություններով: Այս մասին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Անկարան համագործակցում է թալիբների հետ՝ լինի դա Քաբուլի, թե Դոհայի միջոցով: Այդ կապերը շատ անհրաժեշտ են»,- նշել է նա՝ հիշեցնելով, որ «Թալիբան» շարժման քաղաքական թևի ներկայացուցիչները հրավեր են ստացել այցելելու Թուրքիա՝ մինչև Քաբուլի գրավումը:
Թուրք նախարարը հնարավոր է համարել նաև Անկարայի կողմից Աֆղանստանում ձևավորվող նոր կառավարության ճանաչումը: