Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայիթիում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 12 հազարի

12:42, հինգշաբթի, 19 օգոստոսի, 2021 թ.
Հայիթիում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 12 հազարի

Հայիթիում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2189-ի, վիրավոր է ավելի քան 12 հազար մարդ, փոխանցում է Euronews գործակալությունը: Ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է մոտ 100 հազար շինություն: Հաղորդվում է, որ առանց տանիքի մնացած մարդկանց տրամադրվում է օգնություն, բայց այն չի բավականացնում. շատերն իրենց իշխանությունների կողմից մոռացված են զգում: Միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները նշում են, որ առավել տուժած շրջաններում բժշկական սարքավորումների խնդիր կա:

4783 | 0
Facebook