Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատ Միրզոյանը նշանակվեց ԱԳ նախարար

09:54, հինգշաբթի, 19 օգոստոսի, 2021 թ.
Արարատ Միրզոյանը նշանակվեց ԱԳ նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արարատ Միրզոյանին նշանակել Արտաքին գործերի նախարար»,- նշված է տեքստում:

Ծննդյան թիվն ու վայրը՝

Ծնվել է 1979թ. նոյեմբերի 23-ին, Երևանում։

Կրթությունը`

2000թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի բակալավրիատը, 2002թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան։

2004թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետի որակավորում:

2005թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։

Աշխատանքային գործունեությունը`

2003-2005թթ. ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող,
     2005-2007թթ. Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժին, գլխավոր արխիվագետ,
     2007-2010թթ. «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ, մասնագետ,
     2011-2012թթ. «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալություն, վերլուծաբան և միջազգային լուրերի մեկնաբան,
     2012-2013թթ. Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ (IFES), ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող,
     2015-2017թթ. Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ և 100 կյանք» նախաձեռնություն, հետազոտական խմբի ղեկավար,
     2014-2017թթ. Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտ (NIMD), քաղաքական կուսակցությունների և ռազմավարական պլանավորման փորձագետ,
     2017֊2018թթ. ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ,
     2018-2019թթ. ՀՀ առաջին փոխվարչապետ,
     2019-2021թթ. ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ։

2021թ. օգոստոսի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է արտաքին գործերի նախարար:

Այլ տվյալներ՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016թ. մինչ օրս կուսակցության վարչության անդամ:

Հեղինակ է հայաստանյան և միջազգային մամուլում տպագրված բազմաթիվ վերլուծությունների:

2012-2013թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանում։

Ընտանեկան կարգավիճակը՝

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

9849 | 4
Facebook