Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևը հորդորել է Վարդենիսը վերանվանել Բասարգեչար

17:06, երեքշաբթի, 17 օգոստոսի, 2021 թ.
Ալիևը հորդորել է Վարդենիսը վերանվանել Բասարգեչար

«Ճանապարհը, որի վրա մենք կանգնած ենք, հայերի կառուցած Բասարգեչար (Վարդենիս)-Քելբաջար (Քարվաճառ) ճանապարհն է: Նրանք, բացի Լաչինի միջանցքից, երկրորդ ճանապարհը կառուցեցին՝ Հայաստանը Ղարաբաղին կապելու համար, որ հեշտացնեն մուտքն ու ելքը՝ բնակեցնելով Քելբաջարը և այլ տարածքներ»,- այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Քարվաճառ կատարած այցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Այդ ճանապարհը տանում է անմիջապես Բասարգեչարի շրջան։ Սա Գեյչան է՝ ադրբեջանական հին հող: 1930 թվականին Հայաստանի տարածքում ստեղծվեց Բասարգեչարի շրջանը, որի բնակիչների բացարձակ մեծամասնությունը ադրբեջանցիներ էին: Այդ թվում ՝ Զոդ (Սոթք) գյուղի բնակիչները նույնպես ադրբեջանցիներ էին։ Նրանք արտաքսվել են։ Միայն 1969թ. հունիսին Հայաստանը Բասարգեչարի շրջանը վերանվանեց և կոչեց Վարդենիս։ Ես խնդրում եմ, ռեպորտաժներում և ընդհանրապես մեր բառապաշարում պետք է օգտագործվի ոչ թե Վարդենիսը, այլ վերականգնվի Բասարգեչար անվանումը»,- ասել է նա։

15972 | 3
Facebook