Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մենք կվերադարձնենք «Զանգեզուրի մահալը» ադրբեջանցիներին»․ Ալիև

15:52, երեքշաբթի, 17 օգոստոսի, 2021 թ.
«Մենք կվերադարձնենք «Զանգեզուրի մահալը» ադրբեջանցիներին»․ Ալիև

«Ներկայում Արևմտյան Զանգեզուրը գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ: Բայց «Զանգեզուրի միջանցքը» բացելու արդյունքում մենք, բնականաբար, այն կօգտագործենք մեր քաղաքացիներին իրենց «նախնիների երկիր» վերադարձնելու համար»,- այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Քարվաճառ կատարած այցի ժամանակ։

«Կան նման ծրագրեր, և դա բնական է: Որովհետև մեր քաղաքացիները բռնությամբ վտարվել են ոչ միայն Հայաստանի տարածքում գտնվող «Զանգեզուրի մահալից», այլև Սևանից:
     Ալիևի խոսքով՝ նրանք լիովին իրավունք ունեն ապրել իրենց «նախնիների երկրում»:
     «Մենք դա հաջորդ փուլի համար ենք թողել», - հավելել է նա։

12184 | 1
Facebook