Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սեդրակ Քոչարյանի գույքի կալանքը մասնակի վերացվում է՝ պահելով դատական ծախսերի համար անհրաժեշտ չափը»․ դատավոր

14:24, երեքշաբթի, 17 օգոստոսի, 2021 թ.
«Սեդրակ Քոչարյանի գույքի կալանքը մասնակի վերացվում է՝ պահելով դատական ծախսերի համար անհրաժեշտ չափը»․ դատավոր

Քիչ առաջ դատարանը Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացրեց։ Կալանքը վերացնելու միջնորդությունը դատարանին ներկայացրել էր դատական նիստում հանդես էր եկել պաշտպան Հովհաննես Խուդոյանը, որին միացավ նաև մյուս պաշտպան Հայկ Ալումյանը։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հանդես եկավ միջնորդության վերաբերյալ առարկությամբ՝ նշելով, որ գույքի վրա դրված արգելանքը պետք է պահպանել՝ մինչև ըստ էության լուծող դատական ակտի հրապարակումը՝ դատավճիռը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանն արդեն մասնակի վերացրել է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը, անհրաժեշտ չափով արգելանքը Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա պահպանվում է, ուստի Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանք դնելու անհրաժեշտություն չկա։

4796 | 1
Facebook