Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պաշտոնական Երևանը դեռ չի մեկնաբանել հայ խաղաղապահների վերաբերյալ հարցին. հասկանալի է՝ 80 օր է ԱԳ նախարար չունենք». Գ. Մանուկյան

12:18, երեքշաբթի, 17 օգոստոսի, 2021 թ.
«Պաշտոնական Երևանը դեռ չի մեկնաբանել հայ խաղաղապահների վերաբերյալ հարցին. հասկանալի է՝ 80 օր է ԱԳ նախարար չունենք». Գ. Մանուկյան

«Երկու օր աշխարհի ուշադրությունը Աֆղանստանում տեղի ունեցող դեպքերն են, Հայաստանի կողմից պաշտոնական արձագանք դեռ չկա, հասկանալի է՝ 80 օր է չունի ԱԳ նախարար: Բայց մի կարևոր հանգամանք կա, որ պաշտոնական Երևանը դեռ չի մեկնաբանել: Խոսքը վերաբերում է հայ խաղաղապահ զորախմբի ճակատագրին: Ո՞ւր են Աֆղանստանում հայ խաղաղապահները»,- ԱԺ արտահերթ նիստում հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ հայ խաղաղապահներն Աֆղանստանից դուրս են եկել մարտ ամսվա սկզբին և անհանգստանալու խնդիր չունենք:

«Պաշտոնական Երևանը դեռ չի մեկնաբանել հայ խաղաղապահների վերաբերյալ հարցին. հասկանալի է՝ 80 օր է ԱԳ նախարար չունենք». Գ. Մանուկյան
6995 | 0
Facebook