Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Արցախը Ադրբեջանի տարածք չէ». Դավիթ Բաբայանը կոչ է անում Բաքվին չխեղաթյուրել իրականությունը

10:06, երեքշաբթի, 17 օգոստոսի, 2021 թ.
«Արցախը Ադրբեջանի տարածք չէ». Դավիթ Բաբայանը կոչ է անում Բաքվին չխեղաթյուրել իրականությունը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադարձել է Արցախի կարգավիճակի վերաբերալ ադրբեջանական կողմի մոտեցումներին՝ շեշտելով, որ Արցախն Ադրբեջանի տարածքը չէ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Բաբայանը Բաքվին կոչ է արել չխեղաթյուրել իրականությունը։ «Իհարկե, սա Ադրբեջանի տարածք չէ: Դա իրենց նպատակն է՝ Արցախը դարձնել Ադրբեջանի տարածք, բայց դա չի նշանակում, որ դա հաջողվելու է», - ասել է Դավիթ Բաբայանը

Անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությանը, թե Հայաստանը զինված ուժեր է տեղափոխում Լեռնային Ղարաբաղի տարածք, Արցախի արտգործնախարարն ասել է, որ «Հայաստանի կողմից զորքի որևէ տեղաշարժ կամ տեղաբաշխում չկա»:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ ինչպես ռազմական միջոցների գործադրումը ադրբեջանական զինուժի կողմից, այնպես էլ Բաքվի նմանատիպ հայտարարությունները ուղղված են միևնույն նպատակին՝ հոգեբանական ճնշում գործադրել՝ փորձելով վախեցնել արցախցիներին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

6691 | 0
Facebook