Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուզբեկստանի օդուժն ստիպել է աֆղանական ավելի քան 40 օդանավի՝ վայրեջք կատարել Տերմեզում

22:54, երկուշաբթի, 16 օգոստոսի, 2021 թ.
Ուզբեկստանի օդուժն ստիպել է աֆղանական ավելի քան 40 օդանավի՝ վայրեջք կատարել Տերմեզում

Աֆղանստանից Ուզբեկստան թռչող ավելի քան 40 օդանավեր ստիպված են եղել հարկադիր վարէջք կատարել Տերմեզում՝ Ուզբեկստանի ռազմական գերատեսչության հրամանով: Այս մասին հայտարարել է Ուզբեկստանի Պաշտպանության նախարարությունը:

Ավելի վաղ ուզբեկական գլխավոր դատախազությունը հաղորդել է Տերմեզի շրջանում 158 աֆղան զինծառայողի ու քաղաքացիական անձի ձերբակալման մասին, որոնք ապօրինի հատել էին սահմանը:

Հավելենք, որ օգոստոսի 15-ին աֆղանական ինքնաթիռը բախվել էր Ուզբեկստանի կործանիչի հետ: Երկու օդաչուներն էլ փրկվել են կատապուլտի շնորհիվ, սակայն նրանց վիճակը համարվում է ծանր:

Ավելի վաղ Ուզբեկստանի ՀՕՊ-ը խոցել էր աֆղանական ռազմական ինքնաթիռ՝ սահմանը հատելու փորձի համար:

9068 | 0
Facebook