Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աֆղանստանում ՌԴ դեսպանը ցանկություն է հայտնել թալիբների հետ շրջել Քաբուլով

20:36, երկուշաբթի, 16 օգոստոսի, 2021 թ.
Աֆղանստանում ՌԴ դեսպանը ցանկություն է հայտնել թալիբների հետ շրջել Քաբուլով

Աֆղանստանում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ժիրնովը հայտարարել է, թե մտադիր է թալիբների հետ շրջել մայրաքաղաք Քաբուլի փողոցներով, որպեսզի համոզվի, որ քաղաքում անվտանգ է:

«Ես ուզում եմ թալիբների հետ շրջել քաղաքով ու սեփական աչքերով տեսնել ու համոզվել՝ իսկապե՞ս ամեն ինչ հանգիստ է»,- «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասել է Ժիրնովը:

Ըստ նրա՝ թալիբների ներկայացուցիչն իրեն առաջարկել է անձամբ ընտրել ցանկացած երթուղի:

9273 | 0
Facebook