Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուրուգվայը որոշել է դեսպանատուն բացել Հայաստանում». Ֆրանսիսկո Բուստիժո

13:18, երկուշաբթի, 16 օգոստոսի, 2021 թ.
«Ուրուգվայը որոշել է դեսպանատուն բացել Հայաստանում». Ֆրանսիսկո Բուստիժո

«Ուրուգվայը կշարունակի իր վստահ քայլերը ՀՀ-ի հետ միասին աշխատելու համար, որպեսզի ունենանք երկկողմանի հստակ և ամուր կապեր, որը երկու կողմի համար կլինի շահավետ և կօգնի հասնել հեռանկարներին»,- այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում գտնվող Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն:

«Այսօր պարոն նախարարին՝ Արմեն Գրիգորյանին հայտնեցի, որ 30 տարիների ընթացքում ունեցած այս հարաբերություններն արժևորելով՝ Ուրուգվայը որոշել է դեսպանատուն բացել Հայաստանում: Անկասկած, մեր ճանապարահները կշարունակվեն միասին՝ հույս ունենալով, որ կունենանք ընդհանուր ապագայի տեսլական»,- ասաց նախարարը:

4080 | 0
Facebook