Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայ գերիների վերադարձի հարցում ապավինում ենք նաև Ուրուգվայի համերաշխության վրա». Արմեն Գրիգորյան

12:54, երկուշաբթի, 16 օգոստոսի, 2021 թ.
«Հայ գերիների վերադարձի հարցում ապավինում ենք նաև Ուրուգվայի համերաշխության վրա». Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԳ նախարար Արմեն Գրիգորյանն այսօր Ուրուգվայի իր գործընկեր Ֆրանսիսկո Բուստիժոյի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Բուստիժոյի այցը Հայաստան վերահաստատում է հայ-ուրուգվայական ջերմ հարաբերությունները:

«Հայաստանը մեծապես գնահատում է 2020 թվականի աշնանը Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի առնչությամբ Ուրուգվայի սկզբունքային դիրքորոշումը»,- ընդգծել է Գրիգորյանը:

Խոսելով Հայաստանի և Արցախի դեմ ծառացած խնդրներից՝ ՀՀ ԱԳ նախարարն ասաց. «Արցախի ժողովորդի ինքնորոշման և գոյության իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքները դեռևս չեն հաղթահարվել: Հայաստանն ու Արցախը բախվում են անվտանգային խնդիրների: Դեռևս չեն հայրենադարձվել հայ ռազմագերիները և քաղաքացիական պատանդները: Այս պարագայում մենք շարունակում ենք ապավինել մեր բարեկամ երկրների և, իհարկե, Ուրուգվայի համերաշխության վրա»:

«Հայ գերիների վերադարձի հարցում ապավինում ենք նաև Ուրուգվայի համերաշխության վրա». Արմեն Գրիգորյան
4224 | 0
Facebook