Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քաբուլի օդանավակայանում ԱՄՆ-ի զինվորականների հրաձգության հետևանքով կան զոհեր

11:47, երկուշաբթի, 16 օգոստոսի, 2021 թ.
Քաբուլի օդանավակայանում ԱՄՆ-ի զինվորականների հրաձգության հետևանքով կան զոհեր

Մի քանի մարդ Է զոհվել այն բանից հետո, երբ Քաբուլի օդանավակայանում ԱՄՆ-ի զինվորականներն աֆղանցիների ուղղությամբ նախազգուշական կրակ են բացել:

Аl-Jazeera հեռուստաալիքի հաղորդմամբ՝ օդանավակայանում քաոս Է տիրում. տեղի բնակիչները, որոնք երկյուղում են թալիբներից, կուտակվել են միակ օդանավակայանի մուտքի մոտ, որը նույնպես գերբեռնված Է դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներով: Նրանց դուրս են բերում ուղղաթիռներով:

9621 | 0
Facebook