Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանրամասներ՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից

10:12, երկուշաբթի, 16 օգոստոսի, 2021 թ.
Մանրամասներ՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից

Օգոստոսի 15-ին, ժամը 23:02-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74-րդ կմ-ին «Lada 110» (վարորդ՝ Ռ․ Թ․, 1954 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել վագոն-տնակին․ Ռ․ Թ․-ն տեղում մահացել է։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ռ․ Թ․-ի դին, այնուհետև հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

6590 | 0
Facebook