Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

«Կյանքը խրամատում». վավերագրական ֆիլմ

19:24, կիրակի, 15 օգոստոսի, 2021 թ.
«Կյանքը խրամատում». վավերագրական ֆիլմ

Լրագրող Նարինե Կիրակոսյանը յութուբյան իր ալիքում ներկայացրել է «Կյանքը խրամատում» վավերագրական ֆիլմը:

«Այս ֆիլմի նկարահանումները արվել են 2020 թվականի 44 -օրյա պատերազմից հետո, երբ նոյեմբերի 10-ի հայտնի միանձնյա որոշմամբ Արցախի 75%-ը հանձնվեց թշնամուն, իսկ Հայաստանի սահմանները վտանգվեցին։ Հեղինակ Մանուկ Մանուկյանը պատերազմի և դրանից հետո մասնակից է եղել Հայրենիքի պաշտպանությանը։ Այս ֆիլմի տեսագրությունն արվել է Սյունիքում, երբ թշնամին առաջ է եկել դեպի Հայաստանի տարածք և կարիք է եղել արագ կազմակերպել ռազմական ինժեներական տեղադիրքեր, թշնամու առաջխաղացումը կանխելու համար։ Ֆիլմի մեջ ընդգրկված դիրքապահներն Արարատի մարզից կամավորներ են։ «Կյանքը խրամատում» ֆիլմը եզակի վավերագիր է, որտեղ ներկայացվում է մարդու ապրելու իրավունքի համար պայքարը։ Մարդիկ ամեն բան անում էին, որ Հայրենիքը պաշտպանված լինի, բայց հայրենական պատերազմի հետագան և դրան հաջորդող իրադարձությունները ողբերգական եղան։ Ֆիլմում կամավորների տրամադրությունն է նաև ներկայացված պատերազմը պարտության տարած Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Իրական հերոսների շուրթերից հնչում են նրան սատարող և դեմ արտահայտվող տեսակետներ»:

«Կյանքը խրամատում». վավերագրական ֆիլմ
5200 | 0
Facebook