Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քաբուլն ընկավ. Աֆղանստանի նախագահը վայր դրեց լիազորությունները

17:42, կիրակի, 15 օգոստոսի, 2021 թ.
Քաբուլն ընկավ. Աֆղանստանի նախագահը վայր դրեց լիազորությունները

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին համաձայնել է վայր դնել իր լիազորությունները: Այս մասին հայտնում է RIA-ն՝ հղում անելով իր աղբյուրներին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Աֆղանստանի նախագահը համաձայնել է երկրի ղեկավարությունն անցնցում հանձնել անցումային շրջանի վարչակազմին:

Քիչ առաջ էլ «Թալիբան» ծայրահեղական շարժումը հայտնել է երկրի ողջ տարածքում իր կողմից բացարձակ վերահսկողություն սահմանելու մասին, տեղեկացրել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը։ Շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ օտարերկրացիները պետք է լքեն Քաբուլը կամ գրանցվեն նոր ձևավորվող իշխանության մարմիններում։

31320 | 0
Facebook