Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվս մեկ երկրաշարժ՝ Հայիթիում

11:30, կիրակի, 15 օգոստոսի, 2021 թ.
Եվս մեկ երկրաշարժ՝ Հայիթիում

Հայիթիում օգոստոսի 15-ին տեղի է ունեցել 5,8 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
     Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Լե Կե կոմունայից 35 կմ հեռավորության վրա, որտեղ բնակվում է շուրջ 125 հազար մարդ:
     Նախօրեին Հայիթիի ափերի մոտ տեղի է ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ, որին զոհ է դարձել 304 մարդ։

Հայիթիի վարչապետը մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել երկրաշարժից հետո։

5966 | 0
Facebook