Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում ռուսական հրշեջ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածներից 5-ը ռուս զինծառայողներ են

21:12, շաբաթ, 14 օգոստոսի, 2021 թ.
Թուրքիայում ռուսական հրշեջ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածներից 5-ը ռուս զինծառայողներ են

Թուրքիայի հարավ-արևելքում Բե-200 հրշեջ ինքնաթիռ է կործանվել։Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով անտառային տնտեսության գլխավոր վարչությունը։ Օդանավում եղել է 8 մարդ, այդ թվում՝ 5 օտարերկրացի, բոլորը զոհվել են:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բե-200 ռուսական հրշեջ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Թուրքիայում հրդեհի օջախները մարելու խնդրի կատարումից հետո: Նշվում էր, որ ինքնաթիռում եղել է 5 ռուս զինծառայող և Թուրքիայի 3 ներկայացուցիչ։ Ողբերգության պատճառները պարզելու համար աղետի վայր է ուղարկվել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հանձնաժողովը:

Լրատվամիջոցի տվյալներով ՝ մարումից որոշ ժամանակ անց ինքնաթիռի հետ կապը կորել է։ Դա եղել է այն ինքնաթիռներից մեկը, որը մասնակցել է Մուղլա նահանգում հրդեհների մարմանը։ Նախնական տվյալներով ՝ ինքնաթիռը չի կարողացել հավաքել անհրաժեշտ բարձրությունը և բախվել է ժայռերին։

7830 | 0
Facebook