Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քանյե Ուեսթի երկրպագուն հացադուլ է հայտարարել

00:06, ուրբաթ, 13 օգոստոսի, 2021 թ.
Քանյե Ուեսթի երկրպագուն հացադուլ է հայտարարել

Փաթրիք Ուիդեն անունով ամերիկացին TikTok է նկարահանել, որում դիմել է Քանյե Ուեսթին և ասել, որ ինքը քաղցած է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ երաժիշտի նոր «Donda» ալբոմը հասանելի չի դարձել:
     «Հոգնել եմ սպասելուց։ Այս պահից ոչ մի կտոր ուտելիք չեմ դնի բերանս, մինչև «Donda»-ն չտեսնեմ բոլոր հարթակներում. հնարավոր է՝ դա նշանակում է, որ ինձ ապրելու ընդամենը մեկ շաբաթ է մնացել։ Թողարկի՛ր «Donda»-ն հենց հիմա. Քանյե՛․ խնդրում եմ...»,- տեսանյութում հայտարարել է երիտասարդը։ Կադրում հեղինակի առջև չիպսեր և այլ սնունդ է դրված։
     Պատրիկը շարունակել է նույն խնդրանքներով տեսանյութեր թողարկել, իսկ տեսանյութում սնունդը մնացել է նույն տեղում։ Նոր տեսանյութերից մեկում ավելի բարեկազմ երիտասարդ է հայտնվել, ներկայացել որպես Փաթրիք ու ասել, որ արդեն մի քանի կիլոգրամ է կորցրել, նախկինի պես հրաժարվում է սնունդից, և որ հիմա իր գլուխը ցավում է:

Քանյե Ուեսթի երկրպագուն հացադուլ է հայտարարել
11771 | 0
Facebook