Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել այդ երկիրը: Այս մասին ասվում է այսօր՝ օգստոսի 12-ին գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունում: «Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը կոչ է անում ամերիկյան քաղաքացիներին՝ անհապաղ լքել Աֆղանստանը՝ օգտվելով հասանելի կոմերցիոն ռեյսերից»,- ասվում է հաղորդագրությունում:
Ընդ որում, ավիատոմս գնելու հնարավորություն չունենալու դեպքում ամերիկացիները պետք է կապ հաստատեն դեսպանատան հետ՝ պարտքով գումար վերցնելու համար:
Ավելի վաղ հատնի էր դարձել, որ թալիբները գրավել են Քանդագար քաղաքը, որն իր մեծությամբ երկրորդն է Աֆղանստանում: